Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Երևանում իրենց դրոշի այրման փաստով
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանում ադրբեջանական դրոշի այրումը կազմակերպվել է «էթնիկ ատելության հողի վրա և թշնամանքի դրսևորում է»:

Այս կապակցությամբ՝ ըստ երկրի դատախազության, հարուցվել է քրեական գործ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ Արամ Նիկոլյանին և մի շարք այլ անձանց ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու նպատակով կդիմեն օտարերկրյա պետությունների պատկան մարմիններին և նրանց պատժելու համար կհամագործակցեն իջազգային կազմակերպությունների հետ։

Ադրբեջանը նաև դիմում է հասցեագրել միջազգային օլիմպիական կոմիտե: