Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել
է, որ շրջանի բնակիչները, ովքեր պայմանագիր են կնքել բանակում ծառայելու կամ
որոշել են մեկնել Ուկրաինա կռվելու որպես կամավորներ, կստանան միանվագ վճար՝ 3 մլն
ռուբլի։
Տարածաշրջանային կառավարության նիստում Գլադկովն ասել է. «Այսօրվանից,
այսինքն՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը մենք ձևավորում
ենք վճարումների նոր մակարդակ նրանց համար, ովքեր պայմանագրեր են կնքում կամ
Բելգորոդի մարզի տարածքից կամավորագրվում են։ Բոլոր աղբյուրներից՝ դաշնային
բյուջեից, տարածաշրջանային բյուջեից, քաղաքային բյուջեից և արտաբյուջետային հիմնադրամներից
վճարումը կկազմի 3 միլիոն ռուբլի»: