Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման
ընկերությունների հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումները, նախնական տվյալներով, դադարեցվել են
հաքերային հարձակման պատճառով։
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման
ընկերությունների կայքում չեն աշխատում «Ռոսիա 1», «Ռոսիա 24», «Կուլտուրա»,
«Ռադիո Ռոսիա» և «Մայակ» հեռարձակումները։ Այն ցույց է տալիս 503 սխալ՝ «ծառայությունը
ժամանակավորապես անհասանելի է»:
«Հաքերները սերվերներից ջնջել են ամեն ինչ, ներառյալ պահուստային պատճենները: Չեն աշխատում առցանց հեռարձակումն ու ներքին ծառայությունները, նույնիսկ
ինտերնետ կամ հեռախոսակապ չկա։ Այժմ ալիքի գրասենյակում խուճապ է. բոլորն աշխատում
են առավոտյան ժամը 6-ից ամենածանր արտակարգ պայմաններում»,- գրում են ռուսական
լրատվամիջոցները։