Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։
«Ես խնդրում եմ զինադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Եկեք աղոթենք լիբանանցիների համար, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են երկրի հարավում: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը վերջ տալ վենդետայի գաղափարախոսությանը, որպեսզի նման հարձակումներ, ինչպիսին էր մի քանի օր առաջ Իրանի հարձակումը, չկրկնվեն, ինչը կարող է տարածաշրջանում էլ ավելի լայն պատերազմի հանգեցնել։ Բոլոր ազգերն ունեն խաղաղության և անվտանգության իրավունք, և նրանց տարածքները չպետք է հարձակման ենթարկվեն։ Ինքնիշխանությունը պետք է երաշխավորվի երկխոսության, ոչ թե պատերազմի միջոցով»,- հորդորել է Ֆրանցիսկոս պապը։