ՀՀ ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման կոմյունիկե

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։


ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։