Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԵՄ դիվանագիտության
ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է իրանական
միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերականգնման կարևորությունը։
Ինչպես հայտնում է
եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի
համակարգող՝ գերագույն ներկայացուցիչը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու դիվանագիտական լուծմանը, որը հաշվի կառնի տարբեր կողմերի մտահոգությունները: ՄԱԿ-ի բարձր մակարդակի շաբաթը հնարավորություն է ընձեռում հանդիպումներ անցկացնել համապատասխան կողմերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։