Պուտինը չի հասնում իր նպատակին, իսկ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան նախկինում․ Բայդեն

Պուտինը չի հասնում իր հիմնական նպատակին Ուկրաինայում. Ուկրաինան ոչնչացված չէ, իսկ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան նախկինում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  խոստացել է չդադարեցնել Կիևի աջակցությունը մինչև արդար և կայուն խաղաղության սկիզբը։


«Ես գիտեմ իմ պատասխանը. մենք չենք կարող մեզ թույլ տալ շեղվել և չենք հրաժարվի Ուկրաինային տրամադրող մեր աջակցությունից, քանի դեռ նա չի հասել կայուն և արդար խաղաղության», - ասել է Բայդենը։