Հրաձգություն Մոսկվայում՝ Wildberries-ի գրասենյակի մոտ. կան վիրավորներ

Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայում Wildberries մարկետփլեյսի գլխավոր գրասենյակում, որը տեղակայված է «Ռոմանով Դվոր» բիզնես կենտրոնում: Հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Wildberries-ի սեփականատիրոջ նախկին ամուսնու՝ Վյաչեսլավ Բակալչուկի թիմը փորձել է մուտք գործել շենք։ Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության երեք աշխատակիցներ։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է չորսը։


Wildberries-ի աշխատակիցները հրաձգության ժամանակ թաքնվել են գրասենյակի գրասեղանների տակ։ Բոլորին այժմ արտակարգ կերպով տեղափոխվել են հեռավար աշխատանքի՝ մինչև հատուկ ծանուցումը։ ՄԳՈՒ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին նույնպես տարհանել են մասնաշենքից, որը գտնվում է մոտակայքում։


Նախնական տվյալներով՝ հրաձգությունից հետո ձերբակալվել է 9 մարդ: Shot-ի տեղեկություններով՝ նրանցից առգրավվել է զենքը։