ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել ևս 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ 2,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, որը պատրաստվում է գարնանային հարձակման։

Նոր փաթեթը ներառում է 500 միլիոն դոլար արժողությամբ զենք և տեխնիկա, ներառյալ հրթիռներ Patriot ՀՕՊ համակարգերի համար, HIMARS-ի համար, TOW հրթիռներ, նռնականետներ, վառելիքի տանկերներ և մեքենաներ, ինչպես նաև այլ զինամթերք, հրետանային և ականանետային արկեր:

«Այս օգնությունը Ուկրաինային թույլ կտա շարունակել խիզախորեն պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից»,- ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Միայն Ռուսաստանը կարող է վերջ տալ պատերազմին: Քանի դեռ նա դա չի արել, ԱՄՆ-ն և մեր դաշնակիցներն ու գործընկերները Ուկրաինայի հետ կլինեն միասնական այնքան, որքան պահանջվի»,- հավելել է Բլինքենը: