Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Զելենսկիից մեկ օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը:
Ավելի վաղ
Politico-ի բրիտանական աղբյուրները հայտնել էին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կարող է հայտարարվել հեռահար հրթիռների օգտագործման արգելքի վերացման մասին, որոնք Ուկրաինային են տրամադրել արևմտյան դաշնակիցները Ռուսաստանի տարածքին հարվածելու համար:
Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ ծրագրում է անձամբ
ծանոթացնել արևմտյան գործընկերներին և մասնավորապես Բայդենին, ինչպես նաև ԱՄՆ
նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին, այսպես կոչված, «հաղթանակի
պլանի» հետ։
Հեռահար հրթիռների կիրառման արգելքի չեղարկումը, ասել է Ուկրաինայի
նախագահը, «կարող է փոխել պատերազմի ընթացքը և ստիպել Ռուսաստանին խաղաղություն փնտրել»։