Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ զինված ուժերի հաստիքային
թվաքանակը սահմանելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության
պաշտոնական պորտալում։
Համաձայն հրամանագրի՝ ՌԴ զինված ուժերի հաստիքային թվաքանակը կկազմի 2.389.130
մարդ, այդ թվում՝ 1.500.000 զինծառայող։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2024
թվականի դեկտեմբերից։
Նախորդ համանման հրամանագրում, որը Պուտինը ստորագրել էր 2023 թվականի
դեկտեմբերին, ՌԴ զինված ուժերի հաստիքային թվաքանակն ավելացել էր մինչև 2.209.30 մարդ (1.329.000 զինծառայող): Այդպիսով Պուտինը 180 հազար մարդով ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը։
Ռուսաստանի ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանել Պուտինի նոր հրամանը: