«Ղրիմի պատկանելությունը՝ Ռուսաստան-Թուրքիա տարաձայնությունների թեմա». Պեսկով

Ղրիմի պատկանելության թեման առնչվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիային, Ռուսաստանը շարունակում է իր տեսակետը պարզաբանելու փորձերը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այստեղ մենք իսկապես ունենք բոլորովին այլ կարծիքներ: Միաժամանակ մենք չենք դադարում հետագայում ևս մեր տեսակետը, մեր դիրքորոշումը պարզաբանելու մեր նպատակաուղղված փորձերից: Հուսով ենք, որ ժամանակի հետ դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ, ավելի լավ հասկանալ և համաձայնել մեր փաստարկներին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա «միջազգային իրավունքի պահանջ է»: