ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
համատեղ ասուլիսի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել
է, որ Ռուսաստանը պետք է պարտվի Ուկրաինայի դեմ պատերազմում հանուն հենց իր՝ Ռուսաստանի ապագայի:
«Ռուսաստանը պարտվել է բազմաթիվ ագրեսիվ
պատերազմներում, որ վարել է: Ռուսաստանը պարտվել է Ղրիմի պատերազմում, Ռուսաստանը
պարտվել է Ռուս-ճապոնական պատերազմում, Ռուսաստանը դուրս է բերվել Առաջին
համաշխարհային պատերազմից, Ռուսաստանը պարտվել է 1920 թվականին Լեհաստանի
ներխուժումը, Ռուսաստանը պարտվել է ներխուժումը Աֆղանստան, որի ականատեսը ես ինքս
եմ եղել, Ռուսաստանը պարտվել է առաջին չեչենական պատերազմում, և Ռուսաստանը պարտվել
է Սառը պատերազմում»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ լավն այն է, որ ամեն անգամ,
երբ Ռուսաստանը պարտվում է պատերազմում, տեղի են ունենում բարեփոխումներ. «Ուստի
Ռուսաստանը պետք է պարտվի այս պատերազմում հանուն Ուկրաինայի, հանուն այն տաբուի,
որ հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հանուն այն երաշխիքների,
որ ինքը Ռուսաստանն է տվել Ուկրաինային, ինչպես նաև հանուն իր՝ Ռուսաստանի
ապագայի»: