Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնաբանել է ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը առ այն, որ Ռուսաստանի տարածքում
արևմտյան հեռահար զենքի օգտագործումը կդառնա հակամարտությանը ՆԱՏՕ-ի երկրների
անմիջական մասնակցություն։
«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը։ Ռուսաստանը
ապօրինի ներխուժել է Ուկրաինայի տարածք: Ռուսաստանը կարող է դադարեցնել այս
հակամարտությունը հենց հիմա։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և մենք
ակնհայտորեն լիովին պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը. մենք
ուսուցումների հնարավորություններ ենք տալիս»,- Սթարմերի խոսքերն է մեջբերել Sky
News-ը:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ
Լոնդոնը «չի ձգտում հակամարտության Ռուսաստանի հետ»։
«Դա
ոչ մի դեպքում մեր մտադրությունը չէ»,- ավելացրել է նա: