Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ստացել է փաստագրական նյութեր, որոնք հաստատում են՝ Միացյալ Թագավորությունը համակարգում է «միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի էսկալացիան»։
Այդ հիմնավորմամբ հավատարմագրերից զրկվել և երկրից արտաքսվել
են բրիտանական դեսպանատան վեց աշխատակիցներ, որոնք Ռուսաստանում էին գտնվում
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գծով։ Նրանց
գործողություններում բացահայտվել են «հետախուզական և վնասակար աշխատանքի անցկացման
նշաններ», պնդում է հատուկ ծառայությունը։
«Ռոսիա-24» հեռուստաալիքը հայտնել է արտաքսված
դիվանագետների անունները:
ԱԴԾ-ի աշխատակիցը հեռուստաալիքի եթերում ասել է, որ
դիվանագետները հանդիպումներ են ունեցել «Նովայա գազետա»-ի լրագրողների, ինչպես նաև
իրավապաշտպանների հետ:
«Դասական բրիտանական լրտեսություն, դիտելը զվարճալի է, բայց
այլևս անհնար է»,- նշել է ԱԴԾ աշխատակիցը: