Ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Դուգլասն այցելել է Կիև

Սեպտեմբերի 11-ին Կիև է այցելել հայտնի ամերիկացի դերասան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Մայքլ Դուգլասը, ով աջակցում է Ուկրաինային։

 

Ըստ աղբյուրի՝ Դուգլասը շրջել է Ուկրաինայի մայրաքաղաքով՝ այցելելով քաղաքի հիմնական տեսարժան վայրերը։

 

Կիևի վարչակազմը նշել է, որ դերասանը տպավորված է քաղաքի ճարտարապետությամբ և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նրա պատմական իրադարձությունների նկատմամբ։ Մասնավորապես, նա այցելել է Միխայլովսկայա հրապարակ, որտեղ կա ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցադրություն։