Եվրամիության ևՀայաստանի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման քննարկումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, այս հարցը Մոսկվան Երևանի հետ չի քննարկել, սակայն թեման կարող է քննարկման առարկա դառնալ առաջիկա երկկողմ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանցի գործընկերների գործողություններն այս ուղղությամբ նրանց ինքնիշխան իրավունքն ու որոշումն են։ Մենք նման բանակցություններից վտանգ կամ բացասական հետևանքներ չենք տեսնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համար, որը գործում է 2000 թվականի սեպտեմբերի 25-ի միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,-ասել է Զախարովան։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է. «Բրյուսելը Երևանի քաղաքականության վրա ճնշման լծակներ կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցով բանակցությունների մեկնարկից հետո»։