Ուկրաինայի նախագահը ժամանել է Իտալիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա, որտեղ կմասնակցի «Ամբրոզետի» միջազգային տնտեսական համաժողովին, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ 


Բացի այդ, Զելենսկին կհանդիպի իտալական բիզնեսի ներկայացուցիչների հետ, երկխոսություն կունենա երկրի Նախարարների խորհրդի նախագահ, վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։