Հնդկական ավիաընկերության արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում․ հայտնի է պատճառը

 Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն օդանավում ռումբի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց  հետո չնախատեսված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:


Այս մասին ասել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչին: 


Մասնագետները զննում են ինքնաթիռը:


Նա տեղեկացրել է, որ, եթե տեղեկությունը հերքվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Էրզրումի օդանավակայանն այժմ փակ է թռիչքների համար։