Գերմանիայում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կանցլեր Օլաֆ Շոլցը:
Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Զելենսկին ներկայացրել է ճակատում տիրող իրավիճակի և Ուկրաինայի քաղաքների և կարևոր ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքները՝ շնորհակալություն է հայտնելով Շոլցին Գերմանիայի կողմից ցուցաբերված համակարգված օգնության համար։
Անդրադառնալվ հանդիպմանը, Շոլցը X-ի իր միկրոբլոկում գրել է.
«Գերմանիան եղել և մնում է Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Այսօր լավ հանդիպում էր Ֆրանկֆուրտում»,- գրել է Շոլցը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիայում «Ռամշտեյնի» ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 24-րդ հանդիպմանը։