Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պուտինը
ծրագրել էր Կուրսկի մարզի տարածքից գրոհել Սումիի մարզը։ Այս մասին հայտարարել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռամշտայն ավիաբազայում կոնտակտային խմբի նիստին։
Նա նշել է, որ
անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցներ այս տարվա աշնանը Ռուսաստանին կանգնեցնելու
համար։
Զելենսկու պնդմամբ՝ Կուրսկի մարզում ուկրաինական բանակի ռազմական գործողության ընթացքում սպանված և
վիրավորված ռուս զինծառայողների
թիվը հասել է 6 հազարի։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ
այս ընթացքում Ռուսաստանի տարածքի 1300 քառ. կմ անցել է ուկրաինական բանակի վերահսկողության
տակ: