Այն բանից հետո, երբ պաշտոնական Թեհրանը դիվանագիտական ուղիներով Մոսկվային հայտնեց իր անհամաձայնությունը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի շուրջ քննարկումների վերսկսման հետ, իրանական Tasnim լրատվական գործակալությունը, որը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական օրգանը, կոշտ խմբագրական է հրապարակել, որում զգուշացնում է. եթե Ռուսաստանը չհրաժարվի «Զանգեզուրի միջանցքը» բացելու իր մտադրություններից, դա կարող է տարածաշրջանը տանել նոր և ծայրահեղ վտանգավոր ռազմական առճակատման։
ՌԴ նախագահ Պուտինի վերջին պետական այցը Բաքու և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանը, չցանկանալով կատարել իր պարտավորությունները, սաբոտաժի է ենթարկում Ադրբեջանը Նախիջևանի տարածաշրջանին կապող տրանսպորտային
զարկերակների բացումը, օրակարգ վերադարձրեց տրանսպորտային միջանցքի թեման, որն
առաջացրել է պաշտոնական Թեհրանի սուր արձագանքը։