«Երբեմն ինձ թվում է՝ Ուկրաինան այլմոլորակայիններն են կառավարում». Պուտին

Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինան կառավարում են այլմոլորակայինները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկի տնտեսական ֆորումում։


Նրա խոսքով՝ այն, որ Կիևը որոշել է կռվել մինչև վերջին ուկրաինացին, ցույց է տալիս, որ նա չի մտածում իր ժողովրդի մասին։


Պուտինը կարծում է, որ Ուկրաինայում մոբիլիզացիան երկիրը ամբողջությամբ կխեղդի արյան մեջ, կհասնի նաև ուսանողներին։