Մակրոնը նոր վարչապետ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել ԱԳՆ նախկին ղեկավար Միշել Բարնյեին։


Բարնյեն զբաղեցրել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնը 2004-2005 թվականներին, 2007-2009 թվականներին նա եղել է գյուղատնտեսության նախարար, 2010-2014 թվականներին՝ ներքին առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար և Brexit-ի հարցով ԵՄ նախկին գլխավոր բանակցող:


Նշենք, որ Բարնյեն Հանրապետական ​​կուսակցության անդամ է, որի հիմնադիրը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է։