Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, թե ինչու է
հրաժարական տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան: Ինչպես հայտարարել է Զելենսկին իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նիստում, նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել, քանի որ նրա էներգիան չէր բավարարում՝ լուծելու համար ուկրաինական բանակը զենքով մատակարարելու հարցը:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ չի կարող նշել արդարադատության նախկին նախարար Դ. Մալյուսկայի նոր պաշտոնը։ Բացի դրանից, Զելենսկու խոսքով, ինքը՝ Մալյուսկան է ցանկացել լքել արդարադատության նախարարի պաշտոնը։
Զելենսկին գոհունակություն է հայտնել եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման
հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի աշխատանքից։
Քննարկվել է նաև նախարարություն ստեղծելու հարցը, որը կզբաղվի երկիրը լքած
ուկրաինացիների վերադարձով, սակայն անձի անունը, ով կղեկավարի այդ կառույցը, չի
նշվել։