Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի
արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին
սոցցանցի իր պրոֆիլում գրել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
Կուլեբան դիմում է ներկայացրել Գերագույն Ռադային։
Նշենք, որ Գերագույն ռադային հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Ուկրաինայի ռազմավարական տարածքների նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, բնապահպանության նախարար Ռուսլան Ստրելեցը և Պետգույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը։