Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը առավոտից ռմբակոծում է Լվովը: Ինչպես գրել է Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկին X սոցցանցում, զոհվել է 5, տուժել 30 մարդ:
«Ռուսական հրթիռներ՝ ընդդեմ մեր քաղաքների և մարդկանց: Այս պահին Լվովում հարվածից զոհվել է 5 մարդ, որոնցից մեկը երեխա է՝ 14-ամյա աղջիկ: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին և մտերիմներին: Ավելի քան 30 մարդ տուժել է»,- նշել է նա։
Բացի դրանից, Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժել է
հինգ մարդ։
Զելենսկին նշել է, որ երկու քաղաքներում վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ,
բուժհաստատություններ, քաղաքացիական ենթակառուցվածքներ։