WSJ-ն կոչ է արել ԱՄՆ-ից վտարել ՌԴ դեսպանին՝ ամերիկացի լրագրողի կալանավորումից հետո
Ռուսաստանում իր թղթակցի կալանավորումից հետո The Wall Street Journal-ը (WSJ) կոչ է արել ԱՄՆ-ից վտարել ՌԴ դեսպանին և բոլոր ռուս լրագրողներին։ Ամերիկյան թերթի խմբագրությունը նշում է, որ այդ միջոցները նվազագույնն են, ինչ կարելի է ակնկալել։

 «Բայդենի վարչակազմի առաջին պարտականությունն է պաշտպանել իր քաղաքացիներին, և այսօր չափազանց շատ կառավարություններ համարում են, որ կարող են անպատիժ ձերբակալել և կալանավորել ամերիկացիներին»,- գրում է ամերիկյան պարբերականը: