ԱՊՀ երկրների
ղեկավարները հրավիրվել են Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին,
լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Բացի ինը անդամ
երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ
հրավերներ են ուղարկվել նաև պետությունների ղեկավարներին, որոնք նախագահում են
Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի ազդեցիկ
տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները։
«Բնականաբար, հրավիրվել են նաև բազմաթիվ
երկրների ղեկավարներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ այս կամ
այն կերպ ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը»,- ասել է Ուշակովը։
ԲՐԻԿՍ-ը միավորում
է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը,
սակայն վերջերս 23 պետություններ արդեն ցանկություն են հայտնել միանալու տնտեսական
բլոկին։