Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան կհասնի
այն բանին, որ Միջազգային քրեական դատարանի որոշման կատարումից Մոնղոլիայի
հրաժարումը հետևանքներ ունենա։
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի կալանքի պարտադիր օրդերի չկատարումը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանի և քրեական իրավունքի միջազգային համակարգի ուղղությամբ։
«Մոնղոլիան
թույլ է տվել մեղադրվող հանցագործին խուսափել արդարադատությունից՝ այդպիսով կիսելով
պատասխանատվությունը նրա ռազմական հանցագործությունների համար: Մենք պետք է աշխատենք
գործընկերների հետ, որպեսզի դա հետևանքներ
ունենա Ուլան Բատորի համար»,- գրել է Տիխին X
միկրոբլոգում: