Ռուսաստանն ու Բելառուսը անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր են ստորագրելու

Ռուսաստանն ու Բելառուսը անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը կստորագրեն դեկտեմբերին։ Հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարը։

«Միութենական պետության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, որը նշելու ենք դեկտեմբերին, նախատեսում ենք ստորագրել երկու երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջպետական պայմանագիր, որտեղ դրվելու է միջուկային և սովորական սպառազինության օգտագործման սկզբունքը, ինչպես նաև պաշտպանության այլ մեթոդներ, որոնք վերաբերում են միութենական պետության կազմում ընդգրկված երկու երկրներին», - ասել է Ռիժենկովը:

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը կարևորել է երկկողմ շփումների բարձր մակարդակը։