Ուկրաինայի զինվորականները շարունակում են
իրենց հարձակումը Կուրսկի մարզում՝ ևս 2 կմ առաջ են շարժվել դեպի Ռուսաստանի
տարածք։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զեկուցել է Ուկրաինայի
զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Սիրսկիի խոսքով՝ Կուրսկի ուղղությամբ
ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել լրացուցիչ 5 քառ. կմ տարածք։
Այս առաջխաղացումը արդյունք էր հաջող գործողության՝ ուղղված դիրքերի ամրապնդմանն
ու հետագա հարձակողական գործողությունների համար պայմանների ստեղծմանը։
Սիրսկին նշել
է, որ ուկրաինական ուժերը շարունակում են հաջողություններ զարգացնել՝ չնայած
ռուսական զորքերի կատաղի դիմադրությանը: Նա ընդգծել է, որ վերահսկողության տակ
վերցված տարածքները ռազմավարական նշանակություն ունեն և հնարավորություն են տալիս տարածաշրջանում
բարելավելու մարտավարական իրավիճակը։