Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի հնարավոր միանալու հարցը դաշնակցային լուծում կստանա։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով բարձր մակարդակով քննարկումներ են ընթանում: