Ռուսաստանի և Էստոնիայի միջև մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի գործողությունը դադարեցվել է 2023 թվականի մարտի 26-ից։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հինգշաբթի օրը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։
«2023 թվականի մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության մասին 1999 թվականի հունիսի 8-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի գործողությունը դադարեցվել է»,- ասվում է փաստաթղթում։ Ի սկզբանե պայմանագիրը կնքվել էր «անորոշ ժամկետով»։