Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է, որ
օգոստոսի 28-ի առավոտյան անօդաչուն գրոհել է Կոտելնիչ քաղաքը։
«Անօդաչուն գրոհել է նավթամթերքի պահեստը»,- գրել է տարածաշրջանի ղեկավարը Telegram-ում՝ հավելելով, որ զոհեր և բռնկումներ չկան, «իրավիճակը վերահսկողության տակ է»։
Baza-ի Telegram-ալիքը պնդում է, որ երկու դրոններ հարձակվել են «Վյատկա» կոմբինատի նավթամթերքների պահեստի վրա։ Անօդաչուներից մեկը հարվածել է պահեստի տանիքին, երկրորդն ընկել է դատարկ ցիստեռնին։ Շուտով ալիքը հայտնել է, որ նավթաբազան գրոհել է ևս երկու դրոն։ Հարվածից ու պայթյունից հետո պահեստներից մեկը հրդեհվել է։
Shot-ի Telegram-ալիքը հայտնում է, որ ուկրաինական անօդաչուների
հարվածների հետևանքով երկու պահեստ է այրվել։