«Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար». Ֆիդան

«Թուրքիան և Ադրբեջանը միշտ գործել են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


«Մենք այսուհետև ևս կաջակցենք միմյանց և լավ, և դժվար օրերին: Հավատում եմ, որ ապագայում ևս կշարունակենք սերտ համագործակցությունը՝ հանուն երկու երկրների եղբայրության և բարեկամության»,- ասել է թուրք նախարարը։


Ֆիդանը նաև ընդգծել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հավելելով, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Անկարայում: