Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի ընթացքում կարող էր քննարկել նաև այլ հարցեր՝ բացի Ադրբեջան ռուսական գազի մատակարարումից։
«Թե ինչի մասին է
խոսել Պուտինը Ադրբեջանում՝ ինձ հայտնի չէ։ Վստահ չեմ, որ գազի մասին: Կարծում եմ՝ այլ հարցեր կան»,- մամուլի ասուլիսի
ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ռուսական գազի տարանցման մասին պայմանագիրը
Ուկրաինան չի շարունակի։
«Ռուսաստանի հետ ոչ ոք չի շարունակի պայմանագիրը: Սրանում վերջակետ է դրված։
Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը. եթե մեր որոշ եվրոպացի գործընկերների հարցադրումը շարունակվի, մենք բոլորս կքննարկենք նրանց խնդրանքները»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ «Պուտինի հետ փոխզիջումներ չեն կարող լինել, նրա հետ
երկխոսությունը դատարկ է և անբովանդակ»: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի համար
իր հողը պարզապես «լուր կամ խայպ» չէ. «Ուկրաինան զիջումների չի գնա նրանց հետ,
ովքեր եկել են այն ոչնչացնելու»։