Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան
պատասխան է պատրաստում Ռուսաստանին այսօրվա զանգվածային գնդակոծության համար, որի
հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտարարել է
պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Facebook-ում։
«Այս գիշեր Ռուսաստանը կրկին հարվածեց մեր քաղաքներին: Տուժել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ, վնասվել կրիտիկական ենթակառուցվածքներ»,- նշել է ուկրաինացի նախարարը։
Ումերովի խոսքով՝ «սա ևս մեկ անգամ ապացուցում է,
որ հաղթելու համար մեզ անհրաժեշտ են հեռահար հնարավորություններ և թշնամու
ռազմական օբյեկտներին հարվածների սահմանափակումների վերացում»:
«Ուկրաինան պատրաստում է իր պատասխանները։ Զենքերը սեփական արտադրության են»,-
ընդգծել է ՊՆ ղեկավարը։