Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրահանձնաժողովը
հրաժարվել է մեկնաբանել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը
Ֆրանսիայում՝ միջադեպն անվանելով «ազգային հետաքննություն»։
«Սա ազգային հետաքննություն է, մենք մտադիր չենք դա մեկնաբանել, պետք է դիմել Ֆրանսիայի իշխանություններին», - ասել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ հետաքննությունը վարում է ժանդարմերիայի՝ կիբերհանցագործությունների և խարդախության դեմ պայքարի հարցերով
ստորաբաժանումը, հայտնում է France Info-ն՝ հղում անելով աղբյուրներին։