Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է
օգոստոսի 26-ին Ուկրաինայի տարածաշրջանների վրա ռուսական զորքերի զանգվածային հարվածը։
Զելենսկու ուղերձի տեսանյութն ու տեքստը հրապարակվել են նրա սոցցանցերում։
«Ներկայումս ամբողջ երկրում շարունակվում է ռուսական հարվածի հետևանքների վերացումը։ Դա ամենամեծ հարվածներից մեկն էր՝ համակցված։ Ավելի քան հարյուր տարբեր տեսակի հրթիռներ և մոտ հարյուր «շահեդներ»»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հարձակման թիրախը եղել են չափազանց կարևոր
քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվել են էներգետիկ օբյեկտները։ Զելենսկին
նշել է, որ կան զոհեր և տասնյակ վիրավորներ։
«Պուտինն իրեն չի դավաճանում. դա հիվանդ էակ է՝ բոլորին արդեն
վաղուց պարզ է։ Բայց պարզ է նաև, որ նա կարող է անել միայն այն, ինչ իրեն աշխարհն
է թույլ տալիս անել։ Ի պատասխան թուլությունն ու անբավարար որոշումներն ահաբեկչություն
են սնում: Եվ յուրաքանչյուր առաջնորդ, յուրաքանչյուր մեր գործընկեր գիտի, թե ինչ
ուժեղ որոշումներ են անհրաժեշտ այս ամբողջ պատերազմը դադարեցնելու և այն
արդարացիորեն դադարեցնելու համար։ Ուկրաինայում չեն կարող լինել հեռահարության
սահմանափակումներ, երբ նման սահմանափակումներ չունեն ահաբեկիչները։ Կյանքի
պաշտպանները չեն կարող զենքի սահմանափակումներ ունենալ, երբ Ռուսաստանն օգտագործում
է և սեփական բոլոր տեսակի զենքերը, և «շահեդները», և բալիստիկները Հյուսիսային
Կորեայից։ Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մյուս գործընկերները ուժ ունեն,
որպեսզի մեզ օգնեն կանգնեցնել ահաբեկչությունը: Լուծումներ են պետք»,- հայտարարել
է Զելենսկին։
վ