Ռուսական զորքերը գրոհել են Ուկրաինան հրթիռներով և դրոններով:
Օգոստոսի 26-ի առավոտյան ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։
Հարվածի թիրախը, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման
Գալուշչենկոյի խոսքով, եղել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։
«Իրավիճակը բարդ է, գրոհի հետևանքները ճշգրտվում են։ Էներգետիկներն արդեն աշխատում
են դրանք վերացնելու ուղղությամբ»,- հայտնել է նա: «Ուկրէներգո» ընկերությունը
հրահանգել է կատարել արտակարգ հոսանքանջատումներ՝ կապված գրոհի հետ։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ
ռուսական զանգվածային գրոհի հետևանքով տուժել է 15 մարզ։ «Թշնամին կիրառել է սպառազինության
տարբեր տեսակներ՝ ԱԹՍ-ներ, թևավոր հրթիռներ, «Կինժալներ»։ Կան զոհեր և վիրավորներ:
Անկեղծ ցավակցություններս հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա իր
Telegram-ալիքում։