Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին
փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևային ծննդյան
օրվա առթիվ։
«Ձեր կողմից իրականացվող բազմակողմ պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը անդավաճան կերպով ուղղված է ի շահ մարդկանց, իսկ ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, անսպառ կենսական էներգիան և հմայքը արժանիորեն հեղինակություն և ճանաչում են գտել Ադրբեջանում ու նրա սահմաններից դուրս»,- մասնավորապես ասել է
Լուկաշենկոն:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ «բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրի ավելացման լայնածավալ ծրագրերի իրականացումը լիովին համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին»։
«Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, և ձեր մտերիմներին քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ գործերում, և թող ուրախությունը, սերն ու ներդաշնակությունը հավերժ տիրեն ընտանիքում»,- ասված է ուղերձում։