Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը: