Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքը «էժան
չի նստի» Կիևի ռեժիմի վրա, այն կկործանվի՝ ինչպես
«Սոդոմը և Գոմորը»:
Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այս պատմությունը «էժան
չի նստի» Ուկրաինայի վրա:
Երկիրը կկործանվի, ինչպես Սոդոմն ու Գոմորը, իսկ դևերն անխուսափելիորեն կընկնեն»,-
գրել է քաղաքական գործիչը իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից ընդունված
օրենքը,
որով թույլ է տրվում արգելել Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:
Մեդվեդևը
հավելել է, որ «նրանց հատուցումը վրա կհասնի ոչ հեռավոր
ապագայում. այլ աշխարհ անցումից հետո»։ «Ընդհակառակը, պատիժը կլինի
երկրային, դաժան, տանջալից և կկատարվի շուտով: Որովհետև ասվում է. «Հետո Հեսուն նրանց հարվածելով սպանեց
և կախեց հինգ ծառերից, և նրանք ծառերից կախված մնացին մինչև երեկո»,- նա մեջբերել է աստվածաշնչյան Հեսուի Գրքի 10.26 հատվածը:
Մեդվեդևը վստահ է, որ «նախկին ուկրաինական հողերում իսկական ուղղափառ եկեղեցին
կփայլի իր նախկին մեծությամբ»: Նրա խոսքով՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքը «լիարժեք
սատանիզմ է», որին աջակցում է Արևմուտքը։