19-ամյա ուսանողին ծեծի ենթարկած Կադիրովի որդի Ադամը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել Վլադիմիր Պուտինի հետ։


Լուսանկարն ըստ ամենայնի արվել է Պուտինի՝ Չեչնիա կատարած այցի ժամանակ։ Կադիրովը չի մեկնաբանել իր հրապարակումը։

 


Ավելի վաղ 16-ամյա Ադամ Կադիրովը նշանակվել էր Պուտինի անվան Ռուսական հատուկջոկատայինների համալսարանի և շեյխ Մանսուրի անվան գումարտակի կուրատոր։


Ադամ Կադիրովն առնվազն 10 մրցանակ է ստացել քննչական մեկուսարանում Վոլգոգրադի 19-ամյա ուսանող Նիկիտա Ժուրավելին ծեծի ենթարկելուց հետո, որը մեղադրվում էր Ղուրանը վառելու համար։