Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա․ Լուազոն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարություններին

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայ ժողովրդի և Հայաստանի հասցեին արված վիրավորական արտահայտություններին և ընդգծել. «Հայ ժողովրդի հանդեպ ատելությունը միանշանակ շատ դիկտատորների  ընդհանուր գիծն է։ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա»:

 

Հիշեցնենք. Լուկաշենկոն երեկ իր աղմկահարույց հարցազրույցում հայտարարել էր. «Հայերը ո՞ւմ են պետք՝ բացի մեզնից: Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կենտրոնանան այն բանի վրա, ինչ ունեն: Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»։