Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կուրսկի մարզի վրա Կիևի հարձակումից հետո Ռուսաստանը որևէ բանակցություն չի վարի Ուկրաինայի հետ՝ մինչև թշնամու ամբողջովին ջախջախում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կուրսկի մարզի վրա նեոնացիստների կողմից կատարված
ահաբեկչությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Որևէ մեկի կողմից լիազորություն
չստացած միջնորդների դատարկախոսությունները հիանալի խաղաղության թեմայով դադարեցված
են: Այժմ բոլորը ամեն ինչ հասկանում են, թեև բարձրաձայն չեն ասում: Հասկանում են,
որ այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև
թշնամու ամբողջովին ջախջախում»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի
տեղակալը Telegram-ալիքում։