Ռուսաստանի Դաշնության Կասպյան նավատորմում արձանագրվել է «Կարակուրտ» նախագծի երկու փոքր հրթիռային նավ, որոնք տեղափոխվել են Սև ծովից։ Այդ նավերը զինված են «Կալիբր»
թևավոր հրթիռներով, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։
Նա պարզաբանել է, որ «Կալիբր» հրթիռների տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս հարվածներ հասցնել Կասպից ծովից։
Միևնույն ժամանակ, Պլետենչուկը նկատել է, որ «կոնկրետ այս հրթիռների հնարավորություններն այսօր այլևս այնպիսի սպառնալիք չեն ներկայացնում, որքան լայնածավալ ներխուժման սկզբում»։
Կասպյան
նավատորմը Ռուսաստանի ռազմածովային ուժերի օպերատիվ միավորում է, որը տեղակայված է Կասպից ծովում։ Մասնավորապես,
նավատորմը պատասխանատու է Կասպից ծովում Ռուսաստանի ծովային սահմանների
պաշտպանության համար, վերահսկում է նավագնացությունը և կանխում անօրինական գործողությունները։ Հաշվի առնելով Կասպից ծովում նավթի և գազի խոշոր
հանքավայրերը՝ ռուսական նավատորմը ապահովում է այդ օբյեկտների և
ենթակառուցվածքների անվտանգությունը։