Ուկրաինացի զինվորականները վերահսկում են ՌԴ 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով. Զելենսկի

Ուկրաինացի զինվորականներն այժմ վերահսկում են Ռուսաստանի 92 բնակավայրեր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։



Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ ամրապնդում են իրենց դիրքերը և ավելացնում են գերի ընկած ռուսների թիվը, որոնց ապագայում նախատեսվում է փոխանակել ուկրաինացիների հետ։


«Ընդհանուր առմամբ, այս գործողությունը դարձել է ամենամեծ ներդրումը ուկրաինացի տղամարդկանց և կանանց ռուսական գերությունից ազատագրելու գործընթացում. մենք արդեն ստացել ենք ամենամեծ թվով ռուս գերիների մեկ գործողության ընթացքում, և սա տպավորիչ արդյունք է. սա մեկն է մեր նպատակներից, և մեր գործողությունները շարունակվում են»,- ասել է Զելենսկին։