Հայտնի են 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը:


Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:


21 օգոստոսի

9-րդ դասարան՝  «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»


22 օգոստոսի 

9-րդ դասարան՝  «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»


23 օգոստոսի

9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 

12-րդ դասարան՝  «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։


Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։